Video. Չեչնիայում կանխել են Ռամզան Կադիրովի դեմ մահափորձը

874954f974b4df88d21c4e55c696c674__660xՉեչնիայի իրավապահ մարմինները կարողացել են կանխել Ռամզան Կադիրովի դեմ մահափորձը, հաղորդում է interfax.ru-ն։

 Նշվում է, որ Չեչնիայի ղեկավարը ներել է Արգունից երիտասարդներին, որոնց տեղի իրավապահ մարմինները ձերբակալել են նախօրեին։

 «Ձերբակալվածներն ահաբեկչություն էին նախապատրաստում Կադիրովի դեմ։ Չնայած դրան՝ Չեչնիայի ղեկավարը ներել է երիտասարդներին և նրանց փոխվելու հնարավորություն է տվել»,- ասված է տեղական հեռուստաալիքներից մեկի հաղորդագրությունում։

 Ավելի վաղ հաղորդվել է, որ Կադիրովը վահաբական գաղափարախոսությամբ տարված երիտասարդ չեչենների հետ հանդիպման ընթացքում կարողացել է նրանց ճիշտ ուղու վրա դնել:

Դիտվել է 170 անգամ
 


Այս թեմայով