Չեչնիայում եւ Հյուսիսային Կովկասում ահաբեկչության վտանգը ամենամեծն է

Fsz6RibvDkYԱհաբեկչությունը կարող է Փարիզից հասնել շատ հեռու, այդ թվում Հյուսիսային Կովկաս: Այս մասին Al Jazeera-ում հրապարակված հոդվածում գրել է Տարածաշրջանային հետազոտությունների կենտրոնի (Երեւան) ղեկավար, քաղաքագետ Ռիչարդ Կիրակոսյանը:

Բոլոր դեպքերում առավել խոցելի է մնում ոչ թե Եվրոպան, այլ ավտորիտար ռեժիմները, որտեղ ավելի հեշտ է դժգոհություն ու հուզումներ սադրել:

Ամենավառ օրինակը Կովկասն է: Չեչնիայում եւ Հյուսիսային Կովկասում հակամարտության մնացորդները շարունակում են քայքայվել:

Դեռեւս 2014-ի դեկտեմբերին 6 ամստամբներից բաղկացած խումբը (3 չեչեն եւ 3 դաղստանցի) անցել է «Իսլամական պետության» կողմը: Նրանց հեռացումը «Ալ Կաիդայի» շարքերից պայմանավորված է նրանով, որ «Ալ Կաիդան» արդյունքների չի հասել: Հիմա «Ալ Կաիդայի» կողմանկիցները փորձելու են վերադարձնել կորսված հեղինակությունը եւ հայտարարել իրենց մասին նոր հարձակումներով:

Ռուսաստանի ուժային գործողությունները եւ Չեչնիայի ղեկավար Ռամզան Քադիրովի բռնությունները կարող են ավելացնել պայքարի մեջ մտնելու ցանկություն ունեցողների թիվը:

Վտանգը չի սահմանափակվում միայն Հյուսիսային Կովկասով: Հարյուրավոր ադրբեջանցիներ Սիրիայում, անհաշվելի թվով գրոհայիններ Ղազախստանից եւ Միջին Ասիայի այլ երկրներից, ահաբեկչության աշխարհագրությունը կարող է ավելի ընդլայնվել, քան ենթադրվում էր ավելի վաղ, գրում է վերլուծաբանը:

 


Այս թեմայով