Home » ՄԱՄՈՒԼ » Չեն հավատում, թող բողոքեն, մենք մարդ կախող չենք. «Արմավիր» ՔԿՀ պետ

Չեն հավատում, թող բողոքեն, մենք մարդ կախող չենք. «Արմավիր» ՔԿՀ պետ

f9845a78c8d0bbd744eb266c5e842cb0«Ժամանակ» թերթը գրում է. «Ինչպես հայտնի է՝ «Արմավիր» քրեակատարողական հիմնարկում ընդամենը մի քանի ժամ մնալուց հետո 20-ամյա Անզոր Կարապետյանը հունվարի 4-ին, ըստ պաշտոնական վարկածի, ինքնասպան է եղել: Արմավիրում բնակվող երիտասարդի հարազատները «Ազատության» հետ զրույցում ասել են, որ պաշտոնական վարկածին չեն հավատում եւ պնդում են՝ դիահերձման ժամանակ մարմնի վրա բռնության հետքեր են հայտնաբերվել: Ըստ նրանց՝ դեկտեմբերի 31-ին վիճաբանությունից հետո Անզոր Կարապետյանը ինքնակամ ներկայացել է քաղաքի ոստիկանություն, որտեղ նրան ձերբակալել են, իսկ հունվարի 3-ին կալանավորել՝ սպանության փորձի հատկանիշով, ու տեղափոխել «Արմավիր» քրեակատարողական հիմնարկ, որտեղ ժամեր անց նրան մահացած են գտել:

Նորակառույց «Արմավիր» ՔԿՀ-ի պետ Տիգրան Նավասարդյանից հետաքրքրվեցինք, թե իրենք ներքին քննություն անցրացրե՞լ են՝ պարզելու, թե ինչն էր պատճառը, որ ՔԿՀ մտած կալանավորը ժամեր անց մահացած է հայտնաբերվել: «Դրանով քննություն է տարվում, քրեական գործ է հարուցված: Այդ հարցին ավելի լավ կպատասխանեն քննիչները»,- ասաց նա:

Մեր դիտարկմանը ի պատասխան, թե սա նորաբաց ու եվրոպական ստանդարտներով կառուցված ՔԿՀ-ում մահացության արդեն 3-րդ դեպքն է, ՔԿՀ պետն ասաց. «Դրա համար հինն ու նորը ոչ մի կապ չունի: Ձեր հարցին միայն քննիչը կարող է պատասխանել»:

Դիտարկմանը, թե մահացած կալանավորի ծնողները մամուլում ասել են, որ չեն հավատում ինքնասպանության վարկածին, նորաբաց ՔՀԿ պետը հայտարարեց. «Դե, չեն հավատում, թող բողոքեն. մենք մարդ կախող չենք ստեղ: Հարցերն ուղղեք քննիչին»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Դիտվել է 92 անգամ
Untitled-1 copy - Copy - Copy