Չեն կրկնելու նախկին ընդդիմադիրների սխալները

hak-mitingԻշխանություններին կարծես, թե հաջողվում է Սահմանադրական բարեփոխումները իրենց ցանկացած հունով տանել: Այս պահին ընդդիմության դաշտում  դեռևս չկա ձևավորված  քաղաքական ճակատ, որը հստակ ծրագիր և պայքարի օրակարգ կունենա: Ընդդիմության այս վիճակը հուշում է, որ Սահմանդրական բարեփոխումները իշխանությունների համար կանցնեն առանց դժվարության:  «Հայազն» կուսակցության անդամ Արմեն Մկրտչյանը չի կարծում, որ իշխանությունները իրենց ցանկացած հունով են կարողանում են տանել, այս ընթացքը.«Չգիտեմ որտեղից է երևում, թե իշխանություններին հաջողվել է , բայց իմ գնահատմամբ հաջողվե՞լ է,  թե՞ ոչ կերևա, երբ հանրաքվեի օրը մոտենա: «Ոչ»-ի կողմնակից ուժերի մասով չեմ մեկնաբանի բայց կոնկրետ մեր ուժը աշխատանքներ է ծավալում և շատ շուտով ծրագիրը կհստակեցվի նաև համագործակցության առումով»,-ասաց Արմեն Մկրտչյանը:

Իսկ մեր այն հարցին, թե ինչ սպասի այս անգամ հասարակությունը ընդդիմությունից: Արդյոք այս անգամ կստացվի գնալ միջև վերջ: Մեր զրուցակիցը ասաց, որ իր ներկայացրած կառույցը  նոր քաղաքական ուժ է և իրենք պատասխանատվություն չեն կրում նախկին ընդդիմադիրների անհաջողությունների պատասխանատվությունը.«Մենք նոր քաղաքական ուժ ենք և պատասխանատու չենք նախորդ ընդդիմությունների սխալների համար:Սակայն լավ գիտենք այդ սխալները ու նույն սխալները չկրկնելու ճանապարհը»,-եզրափակեց իր խոսքը մեր զրուցակիցը:

Դիտվել է 162 անգամ
 


Այս թեմայով