Չեն բացառել Պերմյակովին հանձնելու տարբերակը

yu«Ժողովուրդ» թերթը զրուցել է ԱԺ ՀՀԿ խնբակցության անդամ, գյումրեցի պատգամավոր Սուքիաս Ավետիսյանի հետ։ Հատված հարցազրույցից.

«Հայաստանի քաղաքացիների ու գյումրեցիների պահանջը մեկն է՝ Վալերի Պերմյակովին հանձնել ՀՀ արդարադատությանը: ՌԴ Պետդումայի ներկայացուցիչները համաձա՞յն են այդ պահանջի հետ:

Պետդումայի պատգամավորները չեն հերքել, որ կարող է նաեւ այդպես լինի, իրենք նաեւ իրենց հարցազրույցներում հստակ ասել են, որ չի բացառվում, որ, այո՛, հետագայում այդ տականքը հանձնվի Հայաստանի իրավապահ մարմիններին:

Իսկ Դուք, լինելով գյումրեցի ու գյումրեցիների ներկայացուցիչը ՀՀ խորհրդարանում, ի՞նչ եք պատրաստվում անել, արդյո՞ք ինչ-որ նախագծով ձեռնամուխ կլինեք, որպեսզի վերը նշված պահանջն իրագործվի, եւ Գյումրիի ողբերգական դեպքերը լիարժեք բացահայտվեն:

Ես գիտեմ՝ որտեղ պետք է ակտիվ լինեմ ու ինչ պետք է անեմ: Եթե ես ձեռնամուխ չլինեի, ես չէի հանդիպի մարդկանց հետ, պատվիրակության հետ չէի զրուցի, եթե հանդիպում ենք, քննարկում ենք, նշանակում է՝ մենք էլ ենք ուզում, չէ՞: Ո՞ր պատգամավորը, հատկապես գյումրեցին, չի ուզի, որ այդ դեպքերը շուտ բացահայտվեն, ու այդ տականքն իր պատիժը կրի, ու, ի վերջո, պարզ դառնան այդ դաժան սպանության դրդապատճառները»։

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Դիտվել է 95 անգամ
 


Այս թեմայով