Չեմ ուզում քարտեզի վրա տեսնել ԱՄՆ-ն. ՀՀ ԱԳ նախարարի խորհրդական Ռոբսոն

Ռուսաստանաբնակ քրեական հեղինակություն Ռուբեն Թաթուլյանը՝ Ռոբսոնը, որը կրում է ՀՀ դիվանագիտական անձնագիր և վերջին տարիներին աղմկահարույց պատմությունների մեջ է հայտնվում օրերս ռուսական լրատվամիջոցներից մեկին սենսացիոն հայտարարություն է արել: Նա հայտարարել է, որ չի ցանկանում  ԱՄՆ պետությունը տեսնել անգամ քարտեզի վրա: Նույն հարցազրույցի ընթացքում ռուսաստանաբնակ քրեական հեղինակություն Ռուբեն Թաթուլյանը ասում է, որ ինքը Հայաստանի արտգործնախարարի խորհրդականն է:

Թաթուլյանի հայտարարությունը իրականում բավական թանկ կարող է նստել Հայաստանի վրա: Փաստորեն նա Հայաստանի ԱԳՆ-ում պաշտոնական դիրք է զբաղեցնում ու կատարում է ոչ դիվանագիտական և ԱՄՆ համար թշնամական հայտարարություն:

Այս թեմայով