Չեմ մեկնաբանում որոշ մարդկանց երազները. Իվետա Տոնոյան

իվետա«Հրապարակ» օրաթերթն այսօր գրել էր, որ «Իշխանական նեղ միջավայրում 1 ամիս առաջ կարծիք է հնչել, որ հանրաքվեից հետո կարող է փոխվել ԲՀԿ առաջնորդը` առաջիկա ԱԺ ընտրություններին նորացված ԲՀԿ-ով գնալու համար, եւ տրվել են որոշ անուններ, այդ թվում՝ Գագիկ Ծառուկյանի։ «Դա էր պատճառը, որ անվտանգության խորհրդից, քաղաքականությունից նրան հանեցին, սակայն պատգամավորի մանդատը թողեցին. վերադարձած Ծառուկյանն ու նորացված ԲՀԿ-ն այլեւս որեւէ կապ չեն ունենա Քոչարյանի հետ»»:

Politik.am-ի հետ զրույցում Գագիկ Ծառուկյանի մամուլի խոսնակ Իվետա տոնոյանը ոչ հաստատեց, ոչ էլ հերքեց լուրը. «Վերջին շրջանում քաղաքականության մեջ «նոստրադամուսությունը» շատ ակտուալ կատեգորիա է դարձել, բայց ես ձեռնպահ կմնամ ոմանց երազներն ու գուշակությունները ոչ թե մեկնաբանելուց, այլ մեկնելուց: Գագիկ Ծառութկյանը մարտ ամսին հայտարարել էր, որ այլևս ոչ մի կապ չունի ԲՀԿ-ի հետ և որևէ այլ հայտարարություն ես նրանից չեմ լսել»:

Տոնոյանը նաև հավելեց, որ
իրադարձությունները, ոյլ ոչ թե որոշ մարդկանց «նոստրադամուսությունները»:

 


Այս թեմայով