Չեմ կարող բանտախցի դռները բացել և ասել՝ տղե՛րք, դո՛ւրս եկեք

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ֆեյսբուքյան ուղիղ եթերում անդրադառնալով քաղբանտարկյալներին ազատ արձակելու խնդրին, բառացիորեն արել է հետևյալ հայտարարությունը. «Ես չեմ կարող բանտախցի դռները բացել և ասել՝ տղե՛րք, դո՛ւրս եկեք»: Ասվածն առավել քան իրավացի է՝ բանտախուցը անասնագոմ չէ, որ կամայական պահի դուռը բացես կամ փակես:

Ըստ Փաշինյանի՝ քաղբանտարկյալների ազատությունը, որը նրա թավշյա հեղափոխության գլխավոր խոստումներից է, անպայման պետք է իրագործվի, բայց բացառապես օրինական ճանապարհով:

Այս թեմայով