Home » ՆԵՐՔԻՆ ԿՅԱՆՔ » Չեմ կարծում, թե տնտեսական մենաշնորհների հետ ՀՀԿ-ն կապ ունի

Չեմ կարծում, թե տնտեսական մենաշնորհների հետ ՀՀԿ-ն կապ ունի

Galust-Sahakyan2ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը հորդորում է մենաշնորհների առկայությունը չկապել Հանրապետական կուսակցության հետ: ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում, պատասխանելով հարցին, թե արդյոք նորանշանակ վարչապետ Կարեն Կարապետյանին կհաջողվի՞ պայքարել կոռուպցիայի դեմ, Գալուստ Սահակյանն այսպես արձագանքեց. «Դե 90-ականներից մինչ օրս պայքարում ենք»:

Հարցին՝ կկարողանա՞ ՀՀԿ-ին պատկանելիք մենաշնորհների դեմ պայքարել, Սահակյանը չհամաձայնեց մտքի հետ, որ ՀՀԿ-ն մենաշնորհներ ունի: «Չեմ կարծում, թե մեր կուսակցության համար մենաշնորհները մեծ են եղել: Մեր կուսակցությունը նորանկախ Հայաստանի թիվ մեկ կուսակցությունն էր, հետագայում քաղաքական իրավիճակի հետ տարբեր մարդիկ եկել են մեր կուսակցություն»:

Դիտարկմանը, թե խոսքը տնտեսական մենաշնորհի մասին է, Սահակյանն այսպես արձագանքեց. «Չեմ կարծում, թե տնտեսական մենաշնորհների հետ, ընդհանրապես, ՀՀԿ-ն կապ ունի: Մարդը, եթե իր բիզնեսն ունի, իր բիզնեսով աշխատում է, ի՞նչ է նշանակում բերել վերագրել կուսակցությանը: Եթե նույնիսկ պատգամավոր է, մեծ բիզնես ունի, դա Հանրապետականին չի վերաբերում, կվերաբերվի՝ իրեն»:

Դիտվել է 82 անգամ
Untitled-1 copy - Copy - Copy