Չեմ բացառում, որ Ալիկ Սարգսյանը կապ ունի որդուս սպանության հետ

arm1382001425282009 թվականին դեռևս չպարզված հանգամանքներում սպանված փոխոստիկանապետ Գևորգ Մհերյանի հայրը` Պետրոս Մհերյանը, հույս ունի, որ գլխավոր դատախազի փոփոխությունը և Կոստանյանի նշանակումը միանշանակ կանդրադառնան որդու գործի բացահայտման վրա:

«Բավականին լուրջ հույսեր ունեմ, որ Կոստանյանի նշանակումը դրական կանդրադառնա գործի բացահայտման վրա»,- «Ժամանակին» երեկ ասաց Պ. Մհերյանը: Մեր հարցին` որտեղի՞ց է գալիս նման վստահությունը, հանդիպե՞լ է Կոստանյանի հետ` պատասխանեց. «Չէ, դեռ չեմ հանդիպել, բայց միանշանակ չի բացառվում, որ հանդիպում կլինի: Ես բավականին լուրջ ծանոթ եմ Կոստանյան Գևորգին և շատ լուրջ, դրական էմոցիաներ ունեմ նրա նկատմամբ: Եթե ասեկոսեներին չհետևենք, ինքը շատ լուրջ, սկզբունքային անձնավորություն է»,- ավելացրեց Մհերյանը: Նշենք, որ Կոստանյանը ժամանակին նախագահականում զբաղեցրեց հենց Մհերյանի տեղը` նշանակվելով նախագահի իրավական հարցերով օգնական:

Ամբողջական նյութը «Ժամանակ» օրաթերթի այսօրվա համարում

Դիտվել է 279 անգամ
 


Այս թեմայով