Չեղարկվել է Մոսկվա-Երևան չվերթը

Առատ տեղումների պատճառով «Աէրոֆլոտ» ավիաընկերությունը «Շերեմետևո» օդանավակայանից 60 չվերթ է չեղարկել։ Եվս 35 չվերթ հետաձգվել է, գրում է «Վեստի.ռու»-ն։

Չեղարկվել են դեպի Երևան, Արխանգելսկ, Սիմֆերոպոլ, Բեռլին, Վարշավա, Վենետիկ, Օսլո, Թել-Ավիվ, Հելսինկի, Հռոմ և այլ քաղաքներ թռիչքները։

Ընդ որում, այսօր ամբողջ օրը Մոսկվայում ձյուն է տեղալու։ Ժամանակ առ ժամանակ այն կփոխարինվի սառցախառն անձրևով, ճանապարհներին մերկասառույց կլինի։ ՌԴ օթերևութաբանական կենտրոնը վտանգավորության դեղին մակարդակ է հայտարարել։

 


Այս թեմայով