Չե՞ք կարծում, որ արժե օր առաջ ազատվել գողական ժարգոնով սերիալներից

 Այսօր , ԱԺ-ում, Կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ ,  «Ելք» խմբակցության պատգամավոր Հրաչյա Հակոբյանը դիմելով Մշակույթի նորանաշանակ նախարար Լիլիթ Մակունցին,  հարցրեց. «չե՞ք կարծում, որ արժե օր առաջ ազատվել հեռուստաեթերից հեռարձակվող գողական ժարգոն, ընտանեկան բռնություն ցուցադրող սերիալներից»:

Նախարարը արձագանքելով հարցին,  նշեց որ անելիքներ ունեն, և ոչ միայն իրենց նախարարությունը, այլև կրթության և գիտության նախարարությունը։

«Պետք է փորձենք հասկանալ ինչ մեխանիզմներով, ինչ բանակցային համագործակցային ձևաչափերով կարելի է որոշակի քաղաքականություն հրամցնել այդ ոլորտում»,- ընդգծեց Լ Մակունցը։

Պատգամավորը արձագանքեց. «Կցանկանայի նաև, որ մի փոքր աշխատեիք նաև այն ուղղությամբ, որպեսզի թատրոններում դերասանների և ռեժիսորների աշխատավարձերը բարձրանային այնքան, որպեսզի նրանք կարիք չունենային նկարվելու սերիալներում»։

Հարցին ի պատասխան, նախարարն ասաց. «միասին պիտի աշխատենք»։

Այս թեմայով


Politik.am is Stephen Fry proof thanks to caching by WP Super Cache