Չե՞ք ամաչում պարոն Կարապետյան

Մոտ օրերս ԴԱՀԿ ծառայությունը կնշի իր հիմնադրման 20-ամյակը: ԴԱՀԿ-ում որոշել են արաբ շեյխերին և նավթային պետություններին համարժեք նշել իրենց տոնը, որը որևէ օգուտ չի բերելու հանրությանը: Ծառայության 20-ամյակի տոնակատարությունները հարկատուների վրա մոտ 52 միլիոն դրամ կամ 110 հազար դոլար կարժենան։ Այս մասին արդեն իսկ գրել են լրատվամիջոցները և այս անգամ էլ կառավարությունը և վարչապետի ժամանակավոր պաշտոնակատար Կարեն Կարապետյանը որևէ կերպ չեն անդրադարձել այս խնդրին:

Իսկ ինչու՞ պետք է խոսեն այս խնդրի մասին: Չէ որ ԴԱՀԿ ծառայության ղեկավարությունը փորձում է ընտանիք պահել և սա բավական հասկանալի է հայրենի կառավարության անդմաները՝ նրանք բոլորն էլ պետության հաշվին ընտանիքներ են պահում:

Հետաքրքիր է միայն ինչ է զգում Կարեն Կարապետյանը, որը պետական միջոցների խնայողության անվան տակ կրճատում էր ուցուցիչների և պետական այլ աշխատողների աշխատավարձերը, որոնք բարձր պաշտոններ չեն զբաղեցնում ու աշխատանքից ազատվելուց հետո, կամ դարձել են գործազուրկ, կամ միացել են արտագաղթողների բանակին:

Փաստորեն պետական բյուջեն խնայվում է միայն շարքային քաղաքացիների հաշվին և այն էլ անտեղի, իսկ իշխանավորները կարող են և պետք է շարունակեն շքեղ քեֆերը պետական բյուջեյի հաշվին: Այսքանից հետո միայն մեկ բնական հարց է առաջանում՝ չե՞ք ամաչում պարոն Կարապետյան ձեր ու ձեր կուսակցության կեղծ ու անօգուտ գործունեությունից:

Այս թեմայով