«Չե՛ք անցկացնի»-ի ձեռքերով են ուզում քար գլորել Ծառուկյանի վրա

12047772_986346224737895_2069856327_n«Ո՛չ»-ի կողմնակից ընդդիմադիրներն իրենց ձախողման համար մեղադրում են Ծառուկյանին. 1in.am Նմանատիպ վերնագրով հոդվածները ցինիկության գագաթնակետն է: Հիմա էլ «Չե՛ք անցկացնի»-ի ձեռքերով են ուզում քար գլորել Ծառուկյանի վրա, որի համար արդեն մի քանի ամիս է քաղաքականությունը տաբու է դարձել: Ո՛չ ասելով Սերժ Սարգսյանին, մենք Ո՛չ կասենք նաև երկրում տիրող անբարո ու լկտի մթնոլորտին, որը տարածում է Բաղրամյան 26-ը իր գեբելսյան քարոզչամեքենաի միջոցով: Ու մի հավելում. հարցն այն չէ, որ երեկ Ազատության հրապարակը լեփ լեցուն չէր, և դա ողբերգություն էլ չի: Կարևորն այն է, որ քվեարկության օրը յուրաքանչյուր ՀՀ քաղաքացի Ո՛չ ասի Սերժ Սարգսյանին ու տեր կանգնի իր Ո՛չ-ին: Սա է կարևոր: Ու հույս ունեմ, որ «Չե՛ք անցկացնի»-ին կհաջողվի դա բացատրել հանրությանը, իսկ վերջինը կհասկանա ու կընդունի մի պարզ ճշմարտություն` ժողովրդի ձայնը որոշիչ է: Եթե դա այդպես չլիներ, ապա ընտրություն էլ չէր լինի, կեղծիքների կարիք էլ: Ցանկացած իշխանության համար ընտրություն կեղծելը լուրջ գլխացավանք է դառնում, երբ ընտրողը գնում է տեղամաս և քվեարկում սեփական համոզմունքներին ու խղճին համահունչ: Իսկ Հայաստանում, բացի Սերժ Սարգսյանի շրջապատից ու նրա հաճախորդներից, բոլորը Ո՛չ-ի կողմնակից են: Պետք է նաև հասկանալ, որ Հայաստանի տնտեսական վիճակն այնքան ողբալի է, որ բաժանված ընտրակաշառքն ընտրություններից անմիջապես հետո իշխանությունը վերադարձնելու կրկնակի չափով: Ու այդ ժամանակ թող ոչ մի քաղաքացի չփորձի ասել թե երկիրը` երկիր չի, կամ սեփական կամազրկությունը բնութագրող արտահայտություններ անի: Երկիրը մեավոր չէ, որ նրան տեր կանգնող ու նրա արժեքը գիտակցող մարդ չկա:

Գրում է Աննա Մովսիսյանը իր ֆեյսբուքյան էջում

 


Այս թեմայով