Չգնա՞նք ահազանգի հետևից․Վալերիյ Օսիպյանը քվեարկեց

ՀՀ ոստիկանապետ Վալերիյ Օսիպյանը քիչ առաջ մասնակցեց քվեարկության: Ի պատասխան լրագրողների հարցի` ոստիկանության պետը հայտնեց, որ մինչ այս պահը նորմալ է անցել, որևէ դեպք չի գրանցվել: Ոստիկանապետն անդրադարձավ նաև  երեկ ԲՀԿ Աջափնյակի գրասենյակում անցկացված գործողություններին: Նրա խոսքով` օրենքի սահմաններում գործողություններն ընթացքի մեջ են, ընտրակաշառքի մասին հայտարարություններն ուսումնասիրվում են: «Նաիրա Զոհրաբյանի երևակայությունն է, որ մենք չենք տիրապետում:

Ցանկացած ահազանգ ոստիկանությունը պարտադիր ուսումնասիրում է: Չգնա՞նք ահազանգի հետևից»,- նշեց ոստիկանապետը:  Հիշեցնենք, որ երեկ Նաիրա Զոհրաբյանը հայտարարել էր, որ Օսիպյանը պետք է հրաժարական տա կամ քրեական պատասխանատվության ենթարկի բոլոր կեղծ ահազանգ տվողներին

Այս թեմայով