Ուր է զանգել Նաղդալյանը ԱԺ հաշվին

Վերջերս մամուլում հրապարակում եղավ, որ ԱԺ-ն պետական բյուջեի հաշվին մոտ 100 հազար ԱՄՆ դոլար գումար է վճարել պատգամավորների հեռախոսային խոսակցությունների համար: Նշենք, որ ԱԺ փոխնախագահները եւ հանձնաժողվի նախագահները, որոնք գործուղման են մեկնում, պետության կողմից նախապես ստանում են ռոումինգ կապով հեռախոսահամարներ, որպեսզի արտերկրից կարողանան կապի մեջ լինել:

Հրապարակումից հետո armtimes.com-ին տեղեկություններ հասան, որ 2017 թվականի մայիս ամսվա ընթացքում միայն ԱԺ նախկին փոխնախագահ, ԵԽԽՎ պատվիրակության նախկին նախագահ Հերմինե Նաղդալյանի հեռախոսային խոսակցությունների համար մոտ 2 միլիոն դրամ  է վճարվել:

Politik.am-ի տեղեկություններով Հերմինե Նաղդալյանը ԱԺ հեռախոսահամարը ավելի շատ օգտագործում է անձնական նպատակներով ու իր բիզնեսների հետ կապված բոլոր հեռախոսազրույցները վարում է հենց ԱԺ հեռախոսահամարից:  Այդ կերպ տիկին Նաղդալյանը խնայում է իր անձնական միջոցները:

 


Այս թեմայով