Ուր է գնում քաղաքապետարանի բյուջեն. 2.5 միլիոնի շռայլություն

տարոնՕրերս  Երեւանի քաղաքապետարանը հայտարարությունների փակցման համար նախատեսված երկաթյա 50 գրատախտակ է պատվիրել, որի մեկ հատի համար պարտավորվել է վճարել 100 հազար դրամ:
Politik.am-ը փորձեց հասկանալ, թե որքանով է իրատեսական նման ծախսը և արդյոք հայտարարությունների փակցման համար նախատեսված գրատախտակը այդքան թանկ հաճույք է:

Այսպես,  հայտարարությունների փակցման համար նախատեսված գրատախտակը մետաղյա կոնստրուկցիա է և պատրաստման համար օգտագործվում է 3/4 չափի քառանկյուն խողովակ, ցինկապատ մետաղական թիթեղ: Մենք զանգահարեցինք «Էքսպեդիտեր» շինարարական կազմակերպություն և փորձեցինք ճշտել, թե ինչ արժեն մեր կողմից թվարկված պարագաները.

Քառանկյուն մետաղական 3/4 չափի խողովակի արժեքը

1.2 մմ հաստություն- 1 մետրը 630 դրամ

1.5 մմ հաստություն-1 մետրը 745 դրամ

2 մմ հաստություն-1 մետրը 885 դրամ

2.5 մմ հաստություն 1 մետրը 1150 դրամ

Ցինկապատ մետղյա թիթեղի արժեքը

0.5մմ հաստություն — 1 քմ 2100 դրամ

1 մմ հաստություն- 1 քմ 4300 դրամ

1.5 մմ  հաստություն- 1 քմ 6800 դրամ

Երևանի քաղաքապետարանի կողմից պատվիրված հայտարարությունների փակցման համար նախատեսված գրատախտակի համար անհրաժեշտ է 5.5 մետր 3,4 չափի քառանկյուն խողովակ և 1.2 քմ ցինկապատ մետաղյա թիթեղ, 10 էլեկտրոդ: Այստեղից կստանանք, որ մեկ հայտարարությունների փակցման համար նախատեսված գրատախտակ պատրաստելու համար անհրաժեշտ պարագաների գնման համար կծախսվի 14 925 դրամ գումար:

Մեզ հետ զրույցում մասնագիտությամբ զոդող Ալբերտ Մինասյանը ասաց, որ նման աշխատանքի իրականացման համար մասնագետի վճարում են առավելագույնը 5000 դրամ: Այս ծախսերին, եթե գումարենք ընկերության կողմից կատարվող հարկային պարտավորությունները, կոմունալ վճարները և ակնկալվող եկամուտները, ապա կստացվի, որ 45 000 դրամով կարելի է պատրաստել մեկ հայտարարությունների փակցման համար նախատեսված գրատախտակ:

Հ.Գ. Ստացվում է 50 գրատախտակի համար ծախսվող  5 մլն դրամի կեսից ավելին կարելի էր խնայել:

Դիտվել է 211 անգամ
 


Այս թեմայով