Ուր է անհետացել Սամվել Բաբայանը

arm146415185112Մայիս ամսին մեծ աղմուկով Արցախ վերադարձավ ԼՂՀ նախկին պաշտպանության նախարար Սամվել Բաբայանը: Նա եկավ և հայտարարեց, որ քաղաքականությամբ չի զբաղվելու, սակայն պատրաստ է իր խորհուրդներով օգնել, որպեսզի իշխանությունները փրկեն Արցախը:

Իշխանությունները այդպես էլ չդիմեցին Սամվել Բաբայանի խորհուրդների օգնությանը` ավելին նրա վերադարձի միջոցառումները կազմակերպող պատգամավոր Հայկ Խանումյանին ծեծի ենթարկեցին հենց Ստեփանակերտի կենտրոնում:

Ահա այս ամենից հետո Սամվել Բաբայանը կարծես անհետ կորավ և այլևս հրապարակային խոսքով հանդես չեկավ: Վերջին անգամ նա խոսել է Հայկ Խանումյանին այցելության ժամանակ: Այդ օրվանից Սամվել Բաբայանին խիստ անհանգստացրել է իր ապագան: Իշխանություններից սկզբունքորեն չտարբերվող անձը ներքաշվում էր ընդդիմադիր պրոցեսների մեջ:

Եվ ահա ասում են նա այդ օրվանից որոշել է անցնել ընդհատակ և չբարկացնել իշխանություններին: Մեր տեղեկություններով ,այս օրերին նա ամեն կերպ փորձում է հանդիպել Սերժ Սարգսյանին և նրան համոզել, որ ինքը լավագույնս կարող է ղեկավարել Արցախը: Իհարկե ,եթե Սերժ Սարգսյանը իր համաձայնությունը տա ,նա կփորձի ստեղծել տպավորություն, որ քաղաքականություն է մտնում և դրժում է իր քաղաքականությամբ չզբաղվելու խոստումը միայն այն պատճառով, որ ժողովուրդն է այդպես խնդրում:

Ի դեպ Սամվել Բաբայանին այդպես էլ չի հաջողվել Սերժ Սարգսյանին հանդիպել և առավել ևս ստանալ նրա համաձայնությունը ու հիմա չի կողմնորոշվում ինչ անել: Եվ իր ընդհատակ անցնելը կապված է հենց այդ հանգամանքի հետ ,նա դեռևս ասելիք չունի:

Դիտվել է 1,528 անգամ
 


Այս թեմայով