«Ուր ա Սերժը, ուր ա Վովան». ոստիկանի մայրը թույլ չի տալու իր որդուն ծառայել

Հովհաննես-ԱզոյանԽորենացի փողոցում այս գիշեր տեղի ունեցած միջադեպի հետևանքով Երևանի բուժհաստատություններ են  դիմել 51 տուժած,որոնցից 29-ը` ոստիկան։ Նրանցից 15-ն անհրաժեշտ բժշկական օգնությունը ստացել է ամբուլատոր պայմաններում։

Այս պահի դրությամբ, գիշերը տեղի ունեցած միջադեպի հետևանքով տարբեր վնասվածքներ ստացած 34 տուժած «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ», «Էրեբունի», «Երևան», «Արմենիա» հանրապետական բժշկական կենտրոններում, «Հերացի» թիվ 1 համալսարանական համալիրում շարունակում են հիվանդանոցային բուժումը։

Այս առիթով բավական անհանգիստ են նաև ոստիկանների ծնողները: «Ազատություն» ռադիոկայանի ռեպորտաժից պարզ է դառնում, որ ոստիկաններից մեկի մայրը դեմ է, որ իր որդին շարունակի ծառայությունը ոստիկանական համակարգում.«Գազը գցել են այս ու այն կողմ ու խեղդվել են էրեխեքը: Չեն իմաանում ժողովրդի կողմից լինեն, թե ղեկավարության: Էս ինչ ա կատարվում: Ժողովրդի դեմ թող դուրս գան, ասեն՝ խի են կոտորում էդ ջահելներին: Ուր են ղեկավարները, ուր ա Սերժը, ուր ա Վովա Գասպարյանը»,-ասել է ոստիկանի մայրը և հայտարարել, որ թույլ չի տալու իր որդուն շարունակել ծառայությունը ոստիկանական համակարգում:

Դիտվել է 14,998 անգամ
 


Այս թեմայով