Ուրեկիում փրկարարները 9-ամյա ՀՀ քաղաքացու են փրկել

Վրաստանում՝ Ուրեկիում, փրկարարներն 9-ամյա տղայի կյանքն են փրկել: Այս մասին տեղեկանում ենք aliq.ge-ից:

Վրաստանի արտակարգ իրավիճակների կառավարման ծառայության հաղորդմամբ՝ ՀՀ քաղաքացին՝ 9-ամյա Գեւորգը, ծովում 50 մետր խորության վրա է եղել եւ չի կարողացել ափ վերադառնալ:

Արտակարգ իրավիճակների կառավարման ծառայությունը, միաժամանակ, ծովափում հանգստացողներին զգուշացնում է, որ Սեւ ծովում 4 բալանոց փոթորիկ է, ալիքների բարձրությունը 2 մետրի է հասնում:

Այս թեմայով