Գագիկ Ծառուկյանը նման էժան քայլի չի գնա

timthumb«Առաջին լրատվական»-ը այսօր հրապարակել է մի տեղեկատվություն, ըստ որի Գագիկ Ծառուկյանի հրահանգով այրվել է Աբովյանի քաղաքապետի նախկին թեկնածու Արթուր Հարությունյանի՝ Պալաչի սանիկի ավտոմեքենան։ Ծառուկյանի հրահանգով Արթուր Հարությունյանի մյուս մտերիմներին ևս զգուշացվել է լքել Հայաստանը, այլապես նրանց հետ հաշվեհարդարը նույնպես չի ուշանա։

Տեղեկատվությունը ճշտելու համար Politik.am-ը կապ հաստատեց Արթուր Հարությունյանի սանիկի` Աշոտի հետ: Նա մեզ հետ զրույցում կեղծիք անվանեց տարածված տեղեկատվությունը.«Նախ որևէ մեկը չգիտի, թե ովքեր են արել և հետո մենք որևէ զգուշացում կամ նախազգուշացում չենք ստացել Գագիկ Ծառուկյանի կամ նրա մերձավորների կողմից: Ես կխնդրեմ  լրատվամիջոցներին չփորձեն` մեր միջոցով անձնական հարցեր լուծել: Թող սուտ լուրեր չտարածեն»,-ասաց մեր զրուցակից` ավելացնելով.«Ծառուկյանը նման էժան քայլի չի գնա:

Դիտվել է 1,337 անգամ
 


Այս թեմայով