Ուսանողները ևս զինվորների կողքին են. թող ոչ մի ծնող չլսի իր զավակի կորստյան բոթը

12953226_1184763138209788_1260972569_o«Մենք սահմանում կանգնած և մեր խաղաղության համար հերոսաբար ընկած զինվորի կողքին ենք»,- այս խոսքերով Եռաբլուր ուղևորվեցին Երևանի թեթև արդյունաբերության պետական թոլեջի սաները: Նրանք, ինչպես և այս օրերին մեր երկրի սահմանների վիճակով մտահոգվող յուրաքանչյուր քաղաքացի, ցանկանում են ևս մեկ անգամ հիշել, խոնարհվել և իրենց աղոթքն առ Աստված բարձրացնել՝ հուսալով որ ոչ մի ծնող չի լսի իր զավակի կորստյան բոթը, ոչ մի սիրող աղջիկ իր սիրելիից հավիտյան չի բաժանվի: Հուշահամալիրի հենց մուտքից ուսանողները սկսեցին երգել հայրենասիրական, կարոտի ու զինվորին նվիրված երգեր:
Դիտվել է 323 անգամ
 


Այս թեմայով