Ուսանողները փակել են ԱԺ մուտքը. լրացվող

ԱԺ քառօրյաի  հերթական նիստին 86 կողմ և 6 դեմ ձայների մեծամասնությամբ ընդուվեց <<Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին>> օրենքի նախագիծը: Դասադուլի մասնակից ուսանողները  հայտարարությամբ հանդես եկան նշելով որ տեղի ունեցածը խավարասերների նիստ էր և որ այդ կերպ առավոտ կանուխ նախագիծն ընդունվեց, ինչպես նաև ի նշան բողոքի լռության ակցիա կազմակերպեցին ինչպես նաև փակեցին ԱԺ մուտքը:

 11:05   Ուսանողները փակել են Դեմիրճյան փողոցը, իսկ ոստիկանները փորձում են անցանելի դարձնել ճանապարհը երթևեկության կարգավորման համար:

 11:30 Երևանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանը կոչ արեց ուսանողներին 5 րոպեի ընթացքում ազատել տարածքը հակառակ դեպքում բախում տեղի կունենա ոստիկանների և ուսանողների միջև: Այնուհետև ուժի կիրառմամբ ոստիկանությունը փորձեց բացել պողոտան:

 11:50  Ուսանողները կոչ արեցին հացադուլի մեջ գտվող իրենց ընկերներին դադարեցնել հացադուլը և միանալ իրենց երթին, թիմային որոշում կայացնելու համար: Վերջիններս դադարեցրել են հացադուլը և պատրաստվում են միանալ բողոքի ակցիային:

 


Այս թեմայով