Ուսանողները դասադուլ են անում. պատրաստվում են միանալ հանրահավաքին

   Այսօր առավոտից մեկնարկել է  տարբեր համալասարաններից ուսանողների մեկտեղումը ԵՊՀ տարած, կոչ անելով այլ ուսանողների դասադուլ իրականացնելու , որն ուղղված է Սերժ Սարգսյանի հետագա պաշտոնավարման և ՀՀԿ-ի տապալման դեմ: 

Ուսանողները ԵՊՀ-ի տարածքից շարժվել են դեպի  Հյուսիսային ավտոկայան, որտեղ կմիանան «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության քայլարշավին։

Նշենք, որ քայլարշավի 14-րդ օրն է արդեն ու «Իմ քայլը» նախաձեռնության անդամների և նրանց միացողների վերջին կանգառն այսօր կլինի Ազատության հրապարակը։

Հիշեցնենք, որ այսօր ապրիլի 13-ին 18․30-ին լինեն Ազատության հրապարակում կմենկնարկի «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության, «մերժիր,սերժին» նախաձեռնության, «հանուն Հայաստան պետության» ճակատի հանրահավաքը:

 


Այս թեմայով