Home » ԺԱՄԱՆՑ » Ուսանողական տարիները կյանքի գեղեցիկ շրջափուլերից մեկն է

Ուսանողական տարիները կյանքի գեղեցիկ շրջափուլերից մեկն է

վահե էնֆիաջյանՍիրելի՛ ուսանողներ, ջերմորեն շնորհավորում եմ ձեզ Ուսանողների միջազգային օրվա կապակցությամբ, մաղթում կանաչ ճանապարհ և մեծ ձեռքբերումներ:
Ուսանողական տարիները կյանքի գեղեցիկ շրջափուլերից մեկն է, թող որ այս տարիները ձեզ համար լինեն խոչընդոտների հաղթահարման և նվաճումների տարիներ, կյանքն առանց խոչընդոտների անհնար է պատկերացնել, թող որ յուրաքանչյուր խոչընդոտ ձեզ համար դառնա առավելագույնին հասնելու և լավագույնը ստեղծելու ձգտում:
Կիրթ և բանիմաց ուսանողը երկրի ապագա մասնագետն է, ով ուսումնառության ընթացքում ստացած իր գիտելիքներն օգտագործում է ի շահ Մայր Հայաստանի և նրա զարգացման:
Եվ այս գործում բնավ կարևոր չէ մասնագիտությունը, յուրաքանչյուր մասնագիտություն ինքնին կարևոր է և շղթայական մյուսի հետ, կարևորը լավ և բարեխիղճ մասնագետ լինելն է և այն հանուն Հայաստանի բարգավաճմանը ծառայեցնելը: Ուսանողության հիմնախնդիրները մշտապես եղել են Բարգավաճ Հայաստան կուսակցության ուշադրության կենտրոնում, մենք մշտապես բարձրաձայնել և մեզ վերապահված լիազորությունների սահմանում նպաստել ենք ուսանողներին հուզող հարցերի լուծմանը:
Տեղեկացնեմ, որ մեր երկրում Տոների և հիշատակի մասին օրենքում ամրագրվելու է նաև երիտասարդների և ուսանողների օրը` որպես պետական տոն և Ազգային Ժողովում ընթացիկ քառորեա նիստերի ընթացքում այն կներկայացվի խորհրդարանին, որտեղ նախագծի համահեղինակ լինելու պատիվ եմ ունենալու:
Այս առումով կարևորելով միջազգային տոնը, միաժամանակ ՀՀ օրենքով կամրագրվի նաև մերը` ազգայինը:
Սիրելի՛ ուսանողներ, մեկ անգամ ևս շնորհավորում եմ ձեզ, օրը ձերն է, որն էլ մաղթում եմ անցնի հիշարժան և հետաքրքիր:

Գրում է ԱԺ ԲՀԿ-ական պատգամավոր Վահե Էնֆիաջյանը իր ֆեյսբուքյան էջում

Դիտվել է 25 անգամ
Untitled-1 copy - Copy - Copy