Ուորլիքը հերքել է Ադրբեջանի ԱԳՆ-ի հայտարարությունը

ուորլիքԲրյուսելում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների ու Ադրբեջանի արտգործնախարարի հանդիպում դեռ չի պլանավորվում:
ԱՊԱ գործակալության փոխանցմամբ այդ մասին հայտնել է ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքը:

«Իհարկե, ես և իմ ֆրանսիացի ու ռուս գործընկերները կողմերին կոչ ենք անում զսպվածություն դրսևորել: Մենք պարբերաբար շփման մեջ ենք նախարարների հետ՝ բանակցությունների կարևորությունն ընդգծելու համար՝ համակողմանի խաղաղ համաձայնագրի հասնելու նպատակով»,-ասել է նա:

Ավելի վաղ Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովը հայտարարել էր, թե համանախագահների հետ հանդիպումը կարող է կայանալ ընթացիկ ամսվա կեսերին՝ Եվրոպայի քաղաքներից մեկում անցնող միջոցառումների ընթացքում:

«Ես հանդիպելու համաձայնություն եմ տվել: Հնարավոր է, որ այն կայանա Բրյուսելում: Առաջիկայում ավելի մանրամասն տեղեկություններ կհաղորդվեն»,-ասել էր ադրբեջանցի նախարարը:

Դիտվել է 287 անգամ
 


Այս թեմայով