Ուշացել եք պարոն նախագահ

17088_bՍերժ Սարգսյանը վերադառնալով Բեռլինից՝ ապրիլի 7-ի ուշ երեկոյան ընդունել է պաշտոնական այցով Հայաստան ժամանած Ռուսաստանի Դաշնության կառավարության նախագահ Դմիտրի Մեդվեդևին:

Ի թիվս այլ հարցերի Սերժ Սարգսյանը խոսել է նաև Ադրբեջանին  վաճառված զենքի մասին. «Դմիտրի Անատոլիի, վստահ եմ, գիտեք, որ Հայաստանում լայն արձագանք ստացավ այն փաստը, որ ադրբեջանցիները ողջ ուժով կիրառեցին այն զինատեսակները, որ նրանք ձեռք են բերել վերջին ժամանակներում Ռուսաստանից: Դա հասկանալի է, քանի որ Հայաստանում ժողովրդական մակարդակով Ռուսաստանին համարում են մերձավոր դաշնակից և բարեկամ: Այսօր ստեղծվել է այնպիսի իրավիճակ, որ մենք չենք բացառում հերթական սադրանքը, քանի որ և՛ երեկ, և՛ այսօր լրատվական դաշտում այդ սադրանքները շարունակվում են, և մենք, իհարկե, մեծ պատրանքներ չունենալով, ակնկալում ենք Մինսկի խմբի համանախագահներից և մեր դաշնակիցներից հասցեական հայտարարություններ և որոշակի գործողություններ, որովհետև երկրորդ փորձը, կարծում եմ, կբերի լայնամասշտաբ օպերացիայի, քանի որ հենց սկզբից մենք՝ որպես 1994 թվականի Զինադադարի համաձայնագրի մասնակից երկիր, չէինք կարող մի կողմ մնալ այդ ամենից:

Եվ, իհարկե, Դմիտրի Անատոլիի, ցավում եմ, որ ԵԱՏՄ մասնակից երկրներից մեր որոշ գործընկերներ հրաժարվել են գալ Երևան՝ նախօրոք ծրագրված միջոցառմանը մասնակցելու նպատակով: Ես չգիտեմ, դրանով նրանք որքանով օգնեցին Ադրբեջանին, բայց որ հաստատապես գցեցին մեր կազմակերպության հեղինակությունը, դա միանշանակ է»,-ասել է Նախագահ Սերժ Սարգսյանը:

Իհարկե  շատ ճիշտ,  տեղին դիտարկումներ են արվել, բայց ուշացել եք պարոն նախագահ: Ռուսաստանի Դաշնությունը Ադրբեջանին զենք է վաճառել ոչ այս տարի: Երբ 2013 թվականին ՌԴ-ն հարձակվողական զենքի նոր խմբաքանակ վաճառեց Ադրբեջանին և հանրությունը բողոքեց այս կապակցությամբ, իշխանությունների բազմաթիվ ներկայացուցիչներ արդարացնում էին Ռուսաստանին՝ ասելով, որ բիզնես է իրականացվում և այդ բիզնեսը չի վտանգում  Հայաստանի անվտանգությունը: Եթե ժողովրդի ձայնին այն ժամանակ միանար նաև իշխանությունների ձայնը, ապա ՌԴ-ն իրեն այսքան ապաշնորհ դաշնակցի նման չէր դրսևորի:

Դիտվել է 6,030 անգամ
 


Այս թեմայով