Ուշագրավ մանրամասներ Ռոմիկ Հարությունյանի պաշտոնանկության մասին

Ուշագրավ մանրամասներ Ռոմիկ Հարությունյանի պաշտոնանկության մասին

Օրերս աշխատանքից ազատվեց ԱԱԾ տնօրենի առաջին տեղակալ Ռոմիկ Հարությունյանը։ 

 

«Ժամանակ» թերթը գրում է. «Օրերս աշխատանքից ազատվեց ԱԱԾ տնօրենի առաջին տեղակալ Ռոմիկ Հարությունյանը։ «Ժամանակի» տեղեկություններով՝ պաշտոնանկության հիմնական պատճառն այն է, որ վերջինս մի խոշոր գործի շրջանակներում շատ է զայրացրել Սերժ Սարգսյանին, մասնավորապես՝ նրան չի զեկուցել գործի որոշ ուշագրավ մանրամասներ։

Բացի այդ, մի քանի տարբեր գործերով «տանիք է կանգնել» որոշ պաշտոնյաների, ինչպես նաեւ կատարել ռուսաստանցի մի հեղինակության հանձնարարություններ։ Մեր տեղեկություններով՝ Հարությունյանի պաշտոնանկության պատճառ դարձած գործում ներգրվված է կամ առնչվում է նաեւ էներգետիկայի եւ բնական պաշարների նախարար Արմեն Մովսիսյանը։ Որոշ տեղեկությունների համաձայն՝ խնդիրն այնքան է սրվել, որ առաջիկայում կարող է բարձրացվել նաեւ Մովսիսյանի պաշտոնանկության հարցը։ «Եթե նրան չհաջողվի խնդիրը լուծել հօգուտ իրեն, ուրեմն հաջորդը հաստատ Մովսիսյանն է լինելու»,- փոխանցեցին մեր աղբյուրները»։

Առավել մանրամասն` թերթի այսօրվա համարում:

 


Այս թեմայով