Ուշագրավ մանրամասներ՝ երրորդմասցի Լյովիկի և ընկերների սպանությունից

Ուշագրավ մանրամասներ՝ երրորդմասցի Լյովիկի և ընկերների սպանությունիցՏլեի եղբայրը՝ Դավիթ Հախանումյանը, իր եղբոր և նրա ընկերների համար Երևանում բնակարան է վարձակալած եղել:

«Ժողովուրդ» թերթը գրում է. «Քրեական հեղինակություններ Լևոն Ղազարյանի՝ Երրորդմասցի Լյովիկի, Դրաստամատ Թադևոսյանի՝ Դերոյի և Մեսրոպ Նազարյանցի՝ Մոսոյի այս տարվա մարտի 4–ին «Նուբարաշեն» ՔԿՀ–ի դիմաց տեղի ունեցած սպանության գործով հետաքրքիր փաստեր են ի հայտ գալիս։ Ինչպես հայտնի է՝ այս գործով դեռևս մարտից կալանավորվել են Սարգիս Գրիգորյանը՝ Ծգլը, Սարգիս Հախանումյանը՝ Տլեն և Վահան Հակոբյանը՝ Գաստիկը։

«Ժողովրդի» տեղեկութոյւններով՝ Տլեի եղբայրը՝ Դավիթ Հախանումյանը, իր եղբոր և նրա ընկերների համար Երևանում բնակարան է վարձակալած եղել, որպեսզի նրանք թաքնվեն այնքան ժամանակ, մինչ կկարողանան ապացուցել իրենց անմեղությունը։ Սակայն գործն այլ ընթացք է ստացել։ Մեր տեղեկություներով, ԱԱԾ–ն Տլեի եղբորը՝ Դավիթ Հախանումյանին, «պատանդ» է վերցրել, որպեսզի նրա եղբորը և ընկերներին ստիպի հանձնվել իրավապահներին։ Այդպես էլ եղել է, նրանք հանձնվել են, սակայն Դավիթ Հախանումյանն այդպես էլ ազատ չի արձակվել։ Ավելին՝ մտադրված են նրան մեղադրանք առաջադրել սպանության օժանդակության հատկանիշներով»։

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։

 


Այս թեմայով