Ուշագրավ երկխոսություն պատգամավորի և նախագահի թեկնածուի միջև

«Ժամանակի»-ը գրում է, որ ՀՀ նախագահի թեկնածու Արմեն Սարգսյանը շաբաթ օրը հանդիպել է «Ծառուկյան» դաշինք խմբակցության հետ:

Հանդիպման մասնակիցների գնահատմամբ՝ Արմեն Սարգսյանն իրեն պահել է բավական ինքնավստահ՝ փորձելով ցույց տալ, որ ինքը նախագահի պաշտոնում ընտրվելու դեպքում կարող է էական ազդեցություն ունենալ քաղաքական գործընթացների վրա: Նա փորձել է պատգամավորների վրա տպավորություն գործել իր ունեցած կապերով և նույնիսկ ասել է, թե իրենից լավ թեկնածու չէր էլ կարող լինել:

«Ամենաուշագրավ երկխոսությունը տեղի է ունեցել նախագահի թեկնածուի և դաշինքի պատգամավոր Գևորգ Պետրոսյանի միջև: Պետրոսյանը Սարգսյանին ասել է, որ Սահմանադրությամբ իր լիազորությունների շրջանակը բավական սահմանափակ է, և նույնիսկ ընտրությունից հետո, ամենամեծ ցան-կության դեպքում, ինքը չի կարող ազդել հասարակական-քաղաքական իրադարձությունների վրա: Թեկնածուն հակադարձել է՝ ասելով, որ Սահմանադրությամբ ինքը իրավունք ունի հետևելու Սահմանադրության պահպանմանը, դրան ի պատասխան՝ Պետրոսյանը հարցրել է. «Իսկ որտեղից եք հետևելու»»,- գրում է թերթը:

 


Այս թեմայով


Politik.am is Stephen Fry proof thanks to caching by WP Super Cache