Ունիկալ իրավիճակ է ստեղծվել. Տիգրան Սարգսյանը Երևանում է

Եվրասիական տնտեսական անդամ-պետությունները պետք է հաշվի առնեն գլոբալ փոփոխությունները, որոնք տեղի են ունենում աշխարհում: Այս մասին Երևանում մեկնարկած Եվրասիական գործընկերության երկրորդ միջազգային համաժողովի ժամանակ հայտարարեց Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ Տիգրան Սարգսյանը:

Նա նշեց, որ ԵԱՏՄ պետությունները պարտավոր են ադապտացվել գլոբալ փոփոխություններին և միաժամանակ՝ շրջանցել դրանք ու մեկ քայլ առաջ գտնվել:

«Տիգրան Սարգսյանն ասաց, որ ԵԱՏՄ-ն զարգացնելու առաջին քայլերից մեկը թվայնացումն է, որը թույլ կտա տնտեսական պարադիգման փոխել, փոխել մեր կյանքը, հին մոտեցումներն այն մասին, թե ինչպես է կազմակերպված տնտեսությունը, հասարակությունը:

Մեր գաղափարն այն է, որ առաջադրվեն տրենդեր: Ունիկալ իրավիճակ է ստեղծվել, որովհետև անդամ պետությունները ստացել են լրացուցիչ լիազորություններ, ընդլայնել են իրենց տնտեսական սուվերենիտետը: Սա նշանակում է, որ անկախ բնակչության թվից, տարածքից, մենք բոլորս ունենք հավասար իրավունքներ ու հնարավորություններ որոշումներ կայացնելու հարցում, որոնք տարածվում են ողջ ԵԱՏՄ-ի վրա: Սա թույլ է տալիս բոլորին ներկայացնել իրենց հետաքրքրությունները, իրացնել հնարավորությունները, որովհետև բոլոր պետությունները, կրկնում եմ, ունեն նույն իրավունքները Եվրասիական տնտեսական կոլեգիայի կայացման վրա ազդելու հարցում»,- ասաց Տիգրան Սարգսյանը:

 


Այս թեմայով