Ունենք 94 զոհ եւ 8 հարյուր հեկտար կորսված տարածք. որն է Հայաստանի պատասխանը

նիկոլ փաշինյան7ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր Նիկոլ Փաշինյանը Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների ու ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում, որտեղ քննարկվում էր 2015 թվականի բյուջեի կատարողականը արտաքին գործերի նախարարության մասով, ՀՀ արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանից հետաքրքրվեց, թե ինչպիսին է նրա վերաբերմունքն այն գնահատականին, որ քառօրյա պատերազմը Հայաստանի կառավարության վարած անհետեւողական եւ երբեմն անկանոն քաղաքականության արդյունք է: Նիկոլ Փաշինյանը հիշեցրեց, որ Ռամիլ Սաֆարովի ազատ արձակումից հետո Սերժ Սարգսյանն Ազգային անվտանգության խորհրդի նիստ հրավիրեց, իսկ վերջում ԱԱԾ այն ժամանակվա տնօրեն Գորիկ Հակոբյանին խնդրեց մի րոպե մնալ, սակայն փաստն այն է, որ ՀՀ հանրությունն ու քաղաքական շրջանակները չունեն այն տպավորություները, որ Ռամիլ Սաֆարովի գործին Հայաստանը տվել է համարժեք արձագանք եւ պատասխան:

«Ապրիլյան 4-օրյա պատերազմը, 94 զոհ եւ ձեր իսկ խոստովանությամբ 8 հարյուր հեկտար կորսված տարածք: Ես ուզում եմ հասկանալ՝ մեր իշխանության լայնածավալության մասին պատկերացումն ինչպիսի՞ն է: Այսինքն՝ ի՞նչ պետք է լիներ, որ գնահատվեր որպես լայնածավալ: Ընդ որոմ՝ ես չեմ քննում ճիշտ է ընդունումը, թե սխալ, ես ասում եմ, ես խոսում եմ ընդամենը հայտարարությունների եւ անհետեւողականության մասին, որն իմ կարծիքով Ադրբեջանին որոշակի վստահություն է ներշնչում»- ասաց Նիկոլ Փաշինյանն ու նկատեց, թե պաշտոնապես չի հերքվում, որ ՌԴ-ից 200 միլիոն դոլարի վարկով նախատեսված զինտեխնիկան Հայաստան չի հասել:

ԱԳ նախարար Էդվարդ Նալվանդյանը մինչ կպատասխաներ պատգամավորի հարցերին, ասաց, որ Նիկոլ Փաշինյանը ոչ թե հարց տվեց, այլ ելույթ ունեցավ, իսկ այդ ելույթում հնչեցրած կետերը բազմիցս լսել են, սակայն համաձայն չի այն մոտեցման հետ, որը հնչում է այպես կոչված վերլուծաբանների կողմից, որոնք ասում են, թե Ադրբեջանն իր դիվանագիտական հաջողությունները 4 օրվա պատերազմում փորձեց ամրագրել ռազմի դաշտում: «Մարդկության հազարավոր տարիների պատմության ընթացքում չի եղել, որ դիվանագիտական հաջողած կողմը պատերազմ է սկսում: Պատերազմն սկսում է  ձախողված կողմը»,- ասաց Էդվարդ Նալբանդյանը:

Դիտվել է 721 անգամ
 


Այս թեմայով