Ունենք 7 ամիս Նախիջևանը մեր վերահսկողության տակ վերցնելու համար

02«Հայաստանն այնպես պիտի անի, որ Նախիջևան-Հայաստան երկաթգիծը լինի ոչ միայն նախընտրելին, այլ՝ միակը: Ադրբեջանական Թալիշստանում պետք է ապստամբություն լինի և ճանապարհը փակվի: Եթե այդ հատվածում չփակվի, մնում է փակել երկաթգիծը Գանձակի մոտ: Եթե այն աշխատի, Հայաստանով անցնող երկաթգծի մասին որևէ միտք ավելորդ է դառնում: Նախիջևան՝ այսօրվա հաղորդման առանցքում»,-այս մասին «Լրատվական» ռադիոյի հետ զրույցում ասել է «Մոդուս վիվենդի» կենտրոնի տնօրեն, Արտակարգ և լիազոր դեսպան Արա Պապյանը:

Դեսպանը նաև հայտարարել է, որ Հայաստանը պետք է իր վերահսկողության տակ վերցնի Նախիջևանը՝ հակառակ դեպքում մեզ սպասվում է լիարժեք մեկուսացում. «Ես չեմ հասկանում այս ամբողջ ինքնախաբեությունը, մերոնք անընդհատ խոսում են՝ որ շուտով չինացիները փող կտան, կկառուցենք: Եթե նույնիսկ տան, կառուցումը 7 տարի տևելու է: Իսկ մենք ոչ թե 7 տարի, մենք երևի 7 ամիս ժամանակ ունենք, հետևաբար, մենք իսկույն պետք է գործենք: Ավելին, գոնե բանակցությունների ժամանակ առաջարկի մեջ պետք է հստակ ասվի, որ Հայաստանը պատրաստ է իր վերահսկողության տակ վերցնել և ապահովել Նախիջևանի երկաթգծի գործարկումը: Մենք այլ ելք չունենք. սա վտանգավոր է, հերթական ագրեսորի պիտակը կարող են մեզ վրա կպցնել, բայց եթե այս ամբողջի մեջ շահ ունի Եվրամիությունը, Միացյալ Նահանգները և այլն, շատ ավելի հեշտ կընդունեն: Իսկ ո՞րն է այլընտրանքը. եթե մենք դա չանենք, Նախիջևանը չվերցնենք մեր վերահսկողության տակ, խոսակցությունները, որ շուտով Զանգեզուրի վրա երկաթգիծ է կառուցվելու, դա չի լինելու: Մեր ընտրությունը վատի և ավելի վատի միջև  է. վատն այն է, որ մենք ստիպված ենք լինելու վերահսկողության տակ վերցնել Նախիջևանը, ավելի վատն այն է, որ դա չանենք: Եթե դա չանենք, ընդհանրապես դուրս կմնանք ամեն ինչից: Հատկապես ինչո՞ւ եմ ես դրա մասին խոսու., հասկանում եմ, որ դա ռազմական որոշակի գործողություն է պահանջում, որ այսօր Ռուսաստան-Թուրքիա հարաբերություններն այնքան վատ են, որ վստահաբար Ռուսաստանը Թուրքիային չի թողնի միջամտել նախիջևանյան հարցերին»,-ասել է Արա Պապյանը:

Դիտվել է 880 անգամ
 


Այս թեմայով