Ունենք բարձրաստիճան պաշտոնյաներ, որոնց հայտարարագրերին կնախանձեն արաբական շեյխերը

ԱԺ քառօրյա հերթական նիստի ընթացքում քննարկվում էր Դատախազության 2017թ.-ի գործունեության մասին հաղորդումը :

Հիմանական զեկույցով հանդես եկավ  ՀՀ Գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը:

Զեկույցից հետո հարցով Գլխավոր դատախազին դիմեց՝ ԱԺ Ծառուկյան խմբակցության անդամ՝ Նաիրա Զոհրաբյանը.

  « Պր. Դավթյան նշեցիք, որ 2017թ.-ին բացահայտվել է՝  կոռուպցիայի 163 դեպք, որից 43-ը պաշտոնյա. երբ մենք ուսումնասիրում ենք պաշտոնատար անձանց հայտարարգրերը, 43 թիվը ծիծաղելի է թվում, քանի որ տեսնում ենք քաղաքական պաշտոն զբաղեցնող, ոչ քաղաքական բարձրաստիճան պաշտոնյաներ, որոնց հայտարարագրերին կնախանձեն արաբական շեյխերը:

Հարցս շատ պարզ է, ե՞րբ են ուսումնասիրվելու հայտարարագրերը, քանի որ բազմաթիվ պաշտոնյաներ ներկայցրել են կեղծ հայտարարագրեր, որոնք իրականում որևէ աղերս չունեն տվյալ պաշտոնյաների ստացած օրինական աշխատավարձերին»,- գլխավոր դատախազին հարցրեց Նաիրա Զոհրաբյանը հավելելով, թե արդյո՞ք դատախազությունը կարող է վստահաբար պնդել, որ դատարանները ունակ են այլևս չսպասել հրահանգի՝ կայացնել որոշում օրենքի և հհ սահմանդրության շրջանակներում:

Ի պատասխան պատգամավորի հարցին` Արթուր Դավթյանը նշեց, որ քրեական  օրենսգրոքւմ  ապօրինի հարստացման վերաբերյալ նոր հանցակազմ է ներգրավված, որը ենթադրում է, որ այլևս պաշտոնատար անձանց ներկայացրած հայտարարագրերում համապատասխան հանցակազմի հատկանիշների  առկայության դեպքում   իրականացվելու են վարույթներ:

 

 

Այս թեմայով