Ում է «սապոնվել» Արտյոմ Հակոբյանը

12524198_907022019416597_6140018188311749242_nԸնդամենը մի քանի օր առաջ ռեժիսոր, պրոդյուսեր Արտյոմ Հակոբյանի ֆեյսբուքյան գրառումը բոլորի հետաքրքրության կենտրոնում էր և ակտիվորեն քննարկվում էր: Վերջինս մասնավորապես հետևյալն էր գրել. «Ոչ մի րոպե ավել չեմ ուզում մնալ Հայաստանում, որտեղ չկա օրենք, ոչ ոք որպես ՀՀ քաղաքացի պաշտպանված չի, որտեղ մի ոհմակ՝ թքած ունենալով յուրաքանչյուրիս վրա, արդեն լրիվ կորցրած իր մարդկային բոլոր գաղափարները, ուզում է մեր արյունը ծծել մինչև վերջին կաթիլը, որտեղ արդեն ժողովրդի մեծ մասն էլ դարձել է իրանց նման վամպիր, որովհետև կծել-վարակել են, որտեղ մինչև չսապոնվես էդ ոհմակից ինչ- որ մեկին՝ ոչինչ չես ունենա, որտեղ անգրագետներն ու անճաշակներն են որակի ու ճաշակի թելադրողները… Էլ չուզեմ երեխեքս էս երկրում մեծանան»:

Հիմա արդեն Արտյոմ Հակոբյանը ՀՀ Սպորտի և երիտասարդության նախարարի խորհրդական է: Հետաքրքիր է, թե ում է «սապոնվել» ռեժիսորը, որ հիամ արդեն նախարարի խորհրդական է:

Իհարկե շատերին կհետաքրքրի, թե ինչու ենք անդրադառնում Արտյոմ  Հակոբյանին: Ի վերջո հասարակությանը շատ քիչ է հետաքրքրում նրա ներկայությունը կամ բացակայությունը: Իրականում նրա դեպքը կարևոր է` նա ամեն կերպ փնովեց այն երկիրը, որի ներկա վիճակի համար մեղավոր է նաև ինքը, վիրավորեց բոլոր նրանց ովքեր Հայաստանում էին մնալու և որևէ կերպ մեղավոր չէին նրա վիճակի համար, իսկ երբ ստացավ պետական պաշտոն զղջաց միայն կառավարության մասին իր ասածների մասին, իսկ հանրությունից մոռացավ ներողություն խնդրել:

Դիտվել է 351 անգամ
 


Այս թեմայով