Home » ՆԵՐՔԻՆ ԿՅԱՆՔ » Ում էին պատրաստվում սպանել

Ում էին պատրաստվում սպանել

vnasazercum1-600x400ԱԱԾ քննչական վարչության պետի տեղակալ Միքայել Համբարձումյանն այսօր մամուլի ասուլիսին անդրադառնալով Նորք–Մարաշում զինված խմբի հայտնաբերմանն ու վնասազերծմանը, ասաց, որ ԱԱԾ-ն ծանրաբեռնված է նախաքննական տվյալների գաղտնիությունը պահելու պարտավորությամբ, ուստի գործի վերաբերյալ բոլոր մանրամասները չի կարող հայտնել:

«Ամենօրյա ռեժիմով քննչական և օպերատիվ գործողություններ են կատարվում»,- ասաց նա և նշեց, որ նախաքննության ողջ ընթացքում պարբերաբար գործի ընթացքի վերաբերյալ կտրվի թարմ տեղեկություններ:

«ԱԱԾ-ն ապաքաղաքականացված, կուսակցությունների ազդեցություններից զերծ մարմին է և իր գործունեությունը ծավալում է ՀՀ Սահմանադրության, ԱԱԾ օրենքով, միջգերատեսչական նորմատիվ ակտերով, սահմանված կանոններով»,-ասաց նա:

Միքայել Համբարձումյանը նաև նշեց, որ զինված խումբը ունեցել է կոնկրետ նպատակներ, եղել է խմբում դերաբաշխում և ունեցել է տասնյակ հազարավոր դոլարների ֆինանսավորում:

«Գումարները տրվել են ՀՀ տարածում,սակայն ծագման աղբյուրները պետք է պարզենք»,-ասաց նա և ավելացրեց, որ խմբի անդամերն իրենց գործունեությունը քողարկելու համար  կատարել են անհրաժեշտ միջոցառումներ, գաղտնի հեռախոսներ են ունեցել, սակայն, չնայած այդ ամենին խմբի գործունեությունը ԱԱԾ աշխատակիցների անձնուրաց և ջանասիրաբար կատարած աշխատանքի արդյունքում հայտնվել են տեսադաշտում, որից հետո խումբը վերցվել է հսկողության տակ  և արդեն ձեռնարկած միջոցառումների շնորհիվ այն վնասազերծել է:

Անդրադառնալով բուն վնասազերծման գործողությանը՝ Միքայել Համբարձումյանը նշեց, որ ԱԱԾ աշխատակիցները գիտակցում էին, որ զորանոցի է վերածվել տունը:

«Ինձ համար զարմանալի է ու զավեշտալի է այն հայտարարությունները, թե իբրև տեղի է ունեցել բեմականացում, կամ ուզում են սա կապել ինչ-ինչ քաղաքական պրոցեսների հետ: Հավատացնում եմ, այն, ինչ տեսաք էկրաններով, և լսեցիք հաղորդագրություններով, դրանք ամբողջությամբ իրական են և համապատասխանում են եղելությանը»,-ասաց նա և նշեց, որ իրենց  գործողությունները կապված չեն քաղաքական պրոցեսների հետ:

Դիտվել է 411 անգամ
Untitled-1 copy - Copy - Copy