Home » ՆԵՐՔԻՆ ԿՅԱՆՔ » Ում են վաճառում ՀԵՑ-ը

Ում են վաճառում ՀԵՑ-ը

arm144247411545ՀՀ կառավարությունը որոշում է ընդունել «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ի 100 տոկոս բաժնետոմսերի օտարման վերաբերյալ «Ինտեր ՌԱՕ Հոլդինգ Բի.Վի.» ընկերության հայտի մասին»: «Ինտեր ՌԱՕ Հոլդինգ Բի.Վի.» ընկերությունը դիմել է ՀՀ կառավարությանը՝ սեփականության իրավունքով իրեն պատկանող «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ 100 տոկոս բաժնետոմսերը «Լիորմանդ Հոլդինգզ Լիմիթեդ» ընկերությանն օտարելու մտադրության մասին: Գործադիրի այս որոշմամբ հանձնարարվում է շահագրգիռ մարմինների ղեկավարներին, մասնավորապես՝ Էներգետիկայի և բնական պաշարների, Արդարադատության, Ֆինանսների և Էկոնոմիկայի նախարարներին, Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովին ուսումնասիրել վերոնշյալ ընկերությունների միջև կնքվող պայմանագիրը, ներկայացված փաստաթղթերը և տալ եզրակացություն:
Հայաստանի Հանրապետության և Իրանի Իսլամական Հանրապետության (ԻԻՀ) կառավարութունների միջև 2011թ. դեկտեմբերի 23-ին ստորագրված փոխըմբռնման հուշագրի շրջանակում ԻԻՀ կառավարությունը համաձայնել է տրամադրել 2 մլն ԱՄՆ դոլարի դրամաշնորհ Իրանի հետ սահմանամերձ բնակավայրերի (Մեղրի և Ագարակ համայնքների) գազի բաշխման ցանցի կառուցման ծրագրի իրականացման համար: Հուշագրի համաձայն` հայկական կողմն իր վրա է վերցրել ապրանքների մատակարարման, ծառայությունների մատուցման և ապրանքների ներմուծման գործարքներից գանձվող հարկերի, մաքսատուրքերի և այլ պարտադիր վճարների հետ կապված ծախսերը: Կառավարության այսօրվա նիստում լրացումներ և փոփոխություններ են կատարվել ՀՀ 2015թ. պետական բյուջեում և նախկինում ընդունած որոշումներից մեկում՝ պետբյուջեում ներառելով հուշագրով նախատեսված ՀՀ կառավարության պարտավորությունները:

Դիտվել է 59 անգամ
Untitled-1 copy - Copy - Copy