Ումի՞ց է պաշտպանվում նախկին գլխավոր դատաբժիշկը

195335«Ժամանակ» թերթը գրում է. «Նախկին գլխավոր դատաբժիշկ Շոթա Վարդանյանը, ով 2012 թվականի դեկտեմբերին ազատվեց զբաղեցրած պաշտոնից, մշտապես շրջում է երկու թիկնազորային խմբի ուղեկցությամբ, ինչը բազմաթիվ մեկնաբանությունների տեղիք է տալիս:

«Ժամանակը» Վարդանյանից հետաքրքրվեց, թե որն է թիկնազոր պահելու նպատակը եւ ումից է արդյոք պաշտպանվում նախկին դատաբժիշկը: Վարդանյանը, սակայն, ինչպես եւ սպասվում էր հերքեց, թե թիկնազոր ունի: «Չգիտեմ` ինչ եք ասում: Մենք ընկերներով հիմա Կասկադում ման ենք գալիս, եկեք տեսեք, որ ոչ մի թիկնազոր էլ չկա: Ինչի մասին է խոսքը, իմ ինչին է պետք թիկնազորը: Ես ամբողջ օրն ամբիոնում նստած եմ, ինչ թիկնազոր, ինչ բան: Երեւի ինձ ուրիշի հետ եք շփոթել»-, ասաց նա:

Մեր դիտարկմանը` գուցե նախկինում գործած սխալների կամ հայտնի գործերով կեղծ եզրակացություններ տալու պատճառով եք զգուշանում, արձագանքեց. «Ես չգիտեմ` դուք ինչի մասին եք խոսում: Ինձ ընդհանրապես ոչ մի բան չի հետաքրքրում: Ես բժշկական համալսարանի դատական բժշկության ամբիոնի վարիչն եմ ու միայն գիտական աշխատանքով եմ զբաղված հիմա»»:

Առավել մանրամասն` թերթի այսօրվա համարում

 


Այս թեմայով