Ուղիղ. Ցուցարարները շարունակում են շրջափակել կառավարական շենքերը

Քաղաքացիական անհնազանդության զանգվածային գործողություններ են տեղի ունենում  Երևանում:

«Իմ քայլը» շարժումը Նիկոլ Փաշինյանի հայտարարությունից հետո շարունակում է շրջափակել կառավարական շենքերը։

Դատախազության, ԱԳՆ-շենքերը շրջափակելուց հետո այս պահին ցուցարարները շրջափակել են ՀՀ պետական եկամուտների կոմիտեի շենքը։

«Տղերք, ո՞վքեր են գալիս, կամավորներ են պետք, դուռը պետք է շրջափակած պահել», — ցուցարարներին ասաց Նիկոլ Փաշինյանը, հավելելով, որ անհրաժեշտ է, որպեսզի որոշակի թվով  ցուցարարներ հերթապահեն կառավարական շենքերի մոտ։

Այս թեմայով