Ուղիղ միացում Արմավիրի մանկապարտեզից

Ուղիղ միացում Արմավիրի մանկապարտեզից։ Քիչ առաջ մանկապարտեզի ներսում հնչեցին կրակոցներ, որից րոպեներ անց պատանդառված երեխան դուրս հանվեց մանկապարտեզի տարածքից ու ընտանիքի անդամների հետ միասին հեռացան դեպքի վայրից։ Ըստ որոշ տեղեկությունների , բացի երեխայից ներսում էին նաև մանկապարտեզի վարիչը և ևս 1 աշխատակուհի։ Աշխատակիցները ունեն վնասվածքներ։

Քիչ առաջ փոխոստիկանապետ Հունան Պողոսյանը, պատասխանելով լրագրողներին, ասաց, որ պատանդառուն փորձել է ինքնավնասում կատարել, ինչը և կանխել են ոստիկանները հատուկ միջոցների գործադրմամբ։

 


Այս թեմայով