Ուղերձ «խուլ ու համր» ձևացողներին

7-300x214

Օրերս տեղի ունեցավ ՛՛Ռոսիա Մոլ՛՛ առևտրի կենտրոնի բացման արարողությունը, ինչը լրատվականների լուսաբանման համար 1 թեման դարձավ: Ոմանք իրական լրագրողի կոչմանն արժնավայել կերպով ազդարարեցին արարողության և ՛՛Մոլի՛՛ բացման դրական կողմերի մասին, ոմանք ինչ-որ շահեր հետապնդելով փորձեցին տարատեսակ մինուսներ փնտրել: Դե իհարկե բացառություն չէր կարող կազմել նաև 1in.am-ը իր ՛՛առնական՛՛ խմբագրով հանդերձ: Հոդվածը, որն իրականում վերից վար բացարձակ այլ ենթատեքստ էր պարունակում, հստակ ընդգծում էր արմանբաբաջանյանական ձեռագիրը, ինչն արդեն ստիպում է նրան ճանաչողներին հասկանալ, որ կամ հերթական պատվերն է կամ էլ ամբիցիոզ խմբագիրը կրկին դեգերումների մեջ է հայտնվել և չի կողմնորոշվում, թե ինչ քայլի գնալ, որպեսզի արժանանա ինչ-որ մեկի կամ ինչ-որ քաղաքական ուժի ուշադրությանը: Չնայած հոդվածի ստորին հատվածում հեղինակի անունն արմանբաբաջանյան չէ, սակայն նման ճղճիմ և ստոր տեքստն ու ոճը միայն արմանբաբաջանյանական դպրոցն անցածինը կարող է լինել, եթե ոչ հենց անձամբ ինքը, իսկ հեղինակի այլ անունը ուղղակի քողարկման միջոց է՝ ալտերնատիվ տարբերակ, ընթերցողի ամոթանքից թաքնվելու համար:
՛՛Մոլ՛՛-ի բացման արարողակարգը, բազմահազար հրավիրված հյուրերը չկարողացան արժանանալ արմանբաբաջանյանի ուշադրությանը: Արկածախնդիր երիտասարդին առավել ուշագրավ էր թվացել ՀՀ նախագահի և Գագիկ Ծառուկյանի միմյանց բարևելու լուսանկարը, ինչից էլ ՛՛կախվել՛՛ էր մոլորյալը:
Հոգեկան խնդիրներ չունեցող, անձնական ամբիցիաներին չտրվող, փողից չկուրացած օբյեկտիվ վերլուծաբանը դժվար թե կարողանար այս լուսանկարի ներքո ինչ-որ քաղաքական կամ հետքաղաքական մոտիվացիաներ փնտրել:
Ոչ ոք չի էլ զարմանա, որ արմանբարբաջանյանը կարողացավ դա անել, քանզի նա այլ հայացքների տեր եվրոպամետ անձնավորություն է:
Նյութատենչ պատանին միանգամից իր իսկ հոդվածով հիշեցնել տվեց իր խղճուկ գոյության մասին, քանզի տևական ժամանակ է նման կողմնակալ և ուղղորդված հոդվածի ականատես չէինք եղել նրա կողմից հրապարակված:
Իմաստ էլ չկա խորքային անդրադարձի հոդվածին, քանզի ծեծված և չընդունված մտքեր են զետեղված այնտեղ, այս պահին այդ ամենից զատ կարևորըն այն է, որ 13 ամիս առաջ, ինչպես հոդվածագիրն է նշել տեղի չունեցավ անդառնալի արյունահեղություն, որտեղ եղբայրը եղբոր դեմ էր մահակ թափ տալու, իսկ դա ոչ մի բանական էակ չի կարող իր խղճի վրա տանել, միայն թե եթե այդ էակը արմանբաբաջանյանական հոգեկան աշխարհ ունեցողներից չէ:

Հ.Գ. Բարբաջանյա՝ն, արժանապատվությունից պետք է խոսի այն մարդը, ով իրականում այդ արժեքների կրողներից է, սակայն սեփական ինքնասիրությունը փողով ծախած, երկնագույնի բոլոր երանգները երկրպագած անձնավորությունն է երբ խոսում արժանապատվությունից, դա արդեն աբսուրդ է:

Հ.Գ.Գ. Իսկ այն «մարդկանց» ովքեր Գագիկ Ծառուկյանի ներկայությունից տարակուսանքի մեջ էին հայտնվել,ստիպված ենք հիշեցնել, որ Գագիկ Ծառուկյանը Հայաստանի Հանրապետության խոշորագույն գործարարներից մեկն է հանդիսանում, և վաղուց արդեն գաղտնիք չէ,որ իր անմիջական ներգրավածությամբ է ՀՀ տնտեսության զարգացումը ուղորդող նախապայմաններ ստեղծում:Հատուկ ամնեզիայով տառապողների համար արձանագրենք ասվածի փաստացի ապացույցը,որը տեղի ունեցավ ընդհամենը շաբաթներ առաջ,երբ Գագիկ Ծառուկյանի հրավերով Հայաստան էին ժամանել Եվրոպական խոշոր ընկերության սեփականատերերը,որոնք շնորհիվ Գագիկ Ծառուկյանի երաշխավորության հանդիպեցին տեղի ՓՄՁ ներկայացուցիչներին և շուտով հայկական արտըադրանքը կհայտնվի հայկական շուկայում:Այսքանից հետո, խուլ ու համր ձևացողներին խորհուրդ է տրվում,տարբերակել առավել կարևորը կեղծ և շինծու երևույթներից:

Սրբուհի Քալանթարյան

Ամբողջական նյութը այստեղ

 

Դիտվել է 15 անգամ
 


Այս թեմայով