Ուկրաինան կբաժանվի Նոր Հայաստանի և Նոր Վրաստանի

ուկրաինաՈւկրաինայի ներքին գործերի նախարար Արսեն Ավակովի և Օդեսայի նահանգապետ Միխեիլ Սաակաշվիլիի միջև առաջացած սկանդալը` ջրով լի բաժակի նետմամբ, անտարբեր չի թողել նրան, ով այդ վարքագիծը մեծ քաղաքականություն է մտցրել դեռ 20 տարի առաջ, գրում է Комсомольская правда-ն:

«Այս 2 կովկասցիները վիճում են իրար հետ, թե իրենցից ով կշարունակի թալանել Ուկրաինան: Ես ժամանակին խոսել եմ Սաակաշվիլիի հետ, նման հնարավորություն է ստեղծվել Ստրասբուրգում: Եվ հեռախոսով խոսել եմ Ավակովի հետ՝ հեղաշրջումից հետո: Նրանք երկուսն էլ երազում են բռնապետեր դառնալ Ուկրաինայում: Սակայն ինչի՞ համար են վիճում: Նրանք միմյանց կվռնդեն կամ Պորոշենկոն (Ուկրաինայի նախագահ- Խմբ.) կօգտվի առիթից և կհեռացնի երկուսին էլ»,- ասել է Ժիրինովսկին:

Նրա կարծիքով` երկուսի համար ավելի շահավետ է կիսել Ուկրաինան, ենթարկել իրենց մնացած փտած իշխանությունը: Ըստ նրա՝ կլինի Նոր Հայաստան և Նոր Վրաստան: Սաակաշվիլին կդառնա նոր Օրջոնիկիձե կամ Շևարդնաձե Ուկրաինայի հարավի համար: Ժիրինովսկին կարծում է, որ ավելի լավ կլինի նրանք գան Մոսկվա, և իրենք ամեն ինչի մասին կպայմանավորվեն:

Այնուհետև գործիչն արդեն անձամբ զանգահարել է Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոյին և Գերագույն ռադայի խոսնակ Վլադիմիր Գրոյսմանին: Լիբերալ-դեմոկրատական կուսակցության մամուլի ծառայությունից հայտնել են, որ իրենց առաջնորդը խնդրել է չպատժել նրանց: «Նրանց տաքարյունությունը և ակտիվությունը վկայում է այն մասին, որ իրենք անհանգստանում են իրենց գործի համար: Ավելին, իրենց դիրքերը պահպանելու ցանկությունը կարելի է օրինակ բերել այլ պաշտոնյաների, որոնք անտարբեր են իրենց աշխատանքին»,- նշել են կուսակցությունում:

 

Գործչի կարծիքով` վտանգավոր են հենց ոչ թե ագրեսիվ սկանդալիստները, այլ լռակյացները:
 

Հիշեցնենք, որ Ավակովն ու Սաակաշվիլին վիճաբանել էին դեկտեմբերի 14-ին Բարեփոխումների ազգային խորհրդի նիստի ժամանակ, ապա բարձրացրել էին ձայներն ու միմյանց մեղադրել կոռուպցիայի համար, իսկ ավելի ուշ անցել էին փոխադարձ վիրավորանքների։ Այնուհետ Ավակովը վերցրել էր սեղանին դրված բաժակով ջուրը և այն շփել Սաակաշվիլիի վրա։

Դիտվել է 102 անգամ
 


Այս թեմայով