Ուկրաինայում պահանջում են ետ կանչել դեսպաններին Հայաստանից եւ Ղազախստանից

231847681395314093Ուկրաինայի «Սվոբոդա» խորհրդարանական խմբակցությունը կոչ է արել հետ կանչել Ուկրաինայի դեսպաններին Հայաստանից և Ղազախստանից կամ նրանց դիվանագետներին կանչել Ուկրաինայի ԱԳՆ՝ Ղրիմի հանրաքվեն ճանաչելու վերաբերյալ տեղեկատվության մասին բացատրություն տալու, տեղեկացնում է korrespondent.net-ը։

«Որոշ երկրներ սկսել են ճանաչել կեղծ հանրաքվեն Ղրիմում: Մասնավորապես, Ղազախստանն ու Հայաստանը: Մենք պահանջում ենք անհապաղ կամ ետ կանչել մեր դեսպաններին այդ երկրներից, կամ էլ իրենց դեսպաններին կանչել ԱԳՆ՝ պարզաբանումների»,- ասել է «Սվոբոդա» կուսակցության ղեկավար Օլեգ Տյագնիբոկը:

Դիտվել է 23 անգամ
 


Այս թեմայով