Ուկրաինայում ՀՀ դեսպանին հետ կկանչե՞ն

Andranik-Manukyan1«Հարցը որոշում է ՀՀ նախագահը ԱԳ նախարարի հետ համատեղ»:

«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «Ուկրաինայում ՀՀ դեսպան Անդրանիկ Մանուկյանը երեկ մեր թղթակցի հետ զրույցում փողոցային խոսակցություն է անվանել իր հետկանչի և իր փոխարեն արդարադատության նախկին նախարար Հովհաննես Մանուկյանին դեսպան նշանակելու մասին լուրերը:

«Ես չգիտեմ ով ինչ է խոսում, բայց այդ հարցը որոշում է ՀՀ նախագահը ԱԳ նախարարի հետ համատեղ: Եթե նրանք կորոշեն, որ ես պետք է հետ գամ, ուրեմն պետք է հետ գամ, եթե որոշեն, որ պետք է մնամ, ուրեմն պետք է մնամ: Դա զուտ հանրապետության նախագահի և արտգործնախարարի իրավունքն է»,- ասել է դեսպանը։

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։

 


Այս թեմայով