Ուկրաինայում ՀՀ դեսպանը սկանդալի կիզակետում

50456«Ուկրաինայում ՀՀ դեսպան Անդրանիկ Մանուկյանը լքել Է Կիևում Միչուրրնի 31 հասցեում գտնվող առանձնատունը և տեղափոխվել այլ վայր։ Այդ մասին երեկ մեզ հետ զրույցում ասաց դեսպանը։ «Պայմանագիրը խզել եմ, այդ տունը հանձնել եմ ու տեղափոխվել եմ այլ տուն։ Թող հանգստանան հայկական լրատվամիջոցները, որ ոչնչից մեծ աղմուկ բարձրացրին։

 Ուկրաինայում մի կայք Էր գրել, Էն Էլ իրենից բան չէր ներկայացնում, և հայտնի չէր որն է նպատակը։ Հայկական լրատվամիջոցները մեծ աղմուկ բարձրացրին։ Ես էլ հանձնեցի, դուրս եկա։ Դե հիմա թող պնդեն, որ պարզվի, թե ինչ կոռուպցիոն պատմության կա այդ տան տիրոջ հետ։ Եթե էդ տունը հետաքրքրում է որևէ մեկին, հիմա թող հարցը լուծվի։ Ես ոչ մի կապ չունեմ էդ մարդկանց հետ և ոչ մեկին չեմ պաշտպանել»,– ասաց Մանուկյանը»,–գրում է թերթը։

Մանրամասները՝  <Հայկական Ժամանակ> թերթի այսօրվա համարում։

 


Այս թեմայով