Ուկրաինայում ՀՀ դեսպանատունը կեղծ պետհամարանիշներ է տրամադրել քրեական հեղինակությունների

անդրանիկ մանուկյանԱնդրանիկ Մանուկյանը կանչվել Ուկրաինայի ԱԳՆ

«Առաջին լրատվականը» գրել է.

Հուլիսի 13-ին Ուկրաինայի արտաքին գործերի նախարարի առաջին տեղակալ Նատալիա Գալիբարենկոն հանդիպել է Ուկրաինայում Հայաստանի դեսպան Անդրանիկ Մանուկյանի հետ:

Ըստ պաշտոնական տեղեկատվության` կողմերը քննարկել են ուկրաինա-հայկական առկա հարաբերությունները, երկու երկրների փոխհարաբերությունները միջազգային կազմակերպությունների շրջանակում, ինչպես նաև տարածաշրջանում անվտանգության հետ կապված իրավիճակը:

Ուկրաինայի հայ համայնքին մոտ կանգնած «Առաջին լրատվական»-ի աղբյուրների փոխանցմամբ, սակայն, դեսպան Անդրանիկ Մանուկյանը ուկրաինական ԱԳՆ է կանչվել բոլորովին այլ խնդրով:

Մեր տեղեկություններով՝ հանդիպման ժամանակ Ուկրաինայի փոխարտգործնախարարը լուրջ մտահոգություններ է հայտնել Ուկրաինայում Հայաստանի դեսպանատան կողմից տարիներ շարունակ տրամադրվող կեղծ պետհամարանիշերի առնչությամբ: Պարզվում է՝ Ուկրաինայում Հայաստանի դեսպանատունը Անդրանիկ Մանուկյանի՝ Ուկրաինայում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպանի պաշտոնում նշանակվելուց ի վեր, կեղծ դիվանագիտական համարանիշեր է տրամադրել քրեական հեղինակությունների, ովքեր դիվանագիտական անձեռնմխելիությունից օգտվելով տարբեր ապօրինություններ են թաքցրել, ընդհուպ երկրի տարբեր հատվածներում կասկածելի բեռներ են տեղափոխել և գործարքներ ձևակերպել:

 

Դիտվել է 1,636 անգամ
 


Այս թեմայով