Ուկրաինայում հեղաշրջում կազմակերպած ուժերի ղեկավարները կռվել են Ղարաբաղում

alexander-bastrykinՈւկրաինայում հեղաշրջում կազմակերպած ազգայնական-արմատական ուժերի առաջնորդները կռվել են թեժ կետերում, այդ թվում՝ Ղարաբաղում։ Այս մասին «Ռոսիսկայա գազետա» թերթին հայտարարել է ՌԴ Քննչական կոմիտեի նախագահ Ալեքսանդր Բաստրիկինը։

«Չեչնիայի Հանրապետությունում կատարված հանցագործությունների քրեական գործերից պարզ է դարձել, որ Ուկրաինայում 2014թ. փետրվարին հեղաշրջում կազմակերպած աջակողմյան ազգայնական-արմատական շարժման առաջնորդների մեծ մասը ժամանակին Չեչնիայում կռվել է ապօրինի ավազակային խմբավորումների կողմից, իսկ մինչեւ այդ մասնակցել է Մերձդնեստրի, Լեռնային Ղարաբաղի, Հարավային Օսիայի եւ այլ թեժ կետերի իրադարձություններին»,- նշել է Բաստրիիկինը։

Դիտվել է 122 անգամ
 


Այս թեմայով