Ուկրաինայի վարչապետը սպառնացել է պատժել ցուցարարներին

231675471386229848Ուկրաինայի վարչապետ Միկոլա Ազարովը զգուշացրել է հակակառավարական ցուցարարներին երկրում լարվածության ավելացման անթույլատրելիության մասին:

Վարչապետ Ազարովն Ուկրաինայի նախարարների խորհրդում չորեքշաբթի օրը կայացած նիստի ընթացքում ասել է, թե «կառավարությունը հանդուրժողականություն է ցուցաբերում և նախազգուշացնում է այն մասին, որ օրինազանցները պատժի կենթարկվեն»:

ԱՄՆ-ի իրավապաշտպան «Human Rights Watch» կազմակերպությունն այս ընթացքում հորդորել է Ուկրաինայի իշխանություններին հետաքննել բողոքի ցույցի մասնակիցների նկատմամբ ոստիկանության ծառայողների կողմից չափազանց մեծ ուժի գործադրման դեպքերը:

«Human Rights Watch»-ի կողմից չորեքշաբթի օրը հրապարակված հայտարարության մեջ նշված է, որ կազմակերպությունը փաստաթղթավորել է նոյեմբերի 30-ին և դեկտեմբերի 1-ին տեղի ունեցած իրադարձությունները, որոնց ընթացքում ոստիկանության ծառայողները, արձագանքելով ցուցարարների կողմից բռնությունների մասին հաղորդագրությունների, ծեծի է ենթարկել բռնի որևէ գործողությունների չդիմող մարդկանց, ինչի հետևանքով որոշ ցուցարարներ գլխի վնասվածքներ են ստացել:

Իրավապաշտպան կազմակերպությունը հորդորել է Ուկրաինայի իշխանություններին հետաքննել այս հաղորդագրությունները, պատասխանատվության ենթարկել մեղավորներին և քայլեր ձեռնարկել՝ ապագայում նման դեպքերը կանխման ուղղությամբ:

Ուկրաինայի ընդդիմությանը նախօրեին չէր հաջողվել երկրի խորհրդարանում՝ Գերագույն Ռադայում, քվեարկության դնել երկրի վարչապետ Միկոլա Ազարովի կառավարությանը անվստահություն հայտնելու հարցը:

Ընդդիմության առաջնորդ Վիտալի Կլիչկոն այնուամենայնիվ հորդորել է իր կողմնակիցներին շարունակել պայքարը՝ ասելով, որ եթե ժողովուրդը վերջ չդնի ոստիկանության չարաշահումներին, ապա «դա նորից կկրկնվի, և ոչ ոք պաշտպանված չի լինի»:

Դիտվել է 35 անգամ
 


Այս թեմայով