Ուկրաինայի Ռադան զրկել է Յանուկովիչին նախագահի կոչումից

donՈւկրաինայի խորհրդարանն այսօր ընդունել է օրենք, որով առաջարկվում է զրկել երկրի նախկին ղեկավար Վիկտոր Յանուկովիչի նախագահի պատվավոր կոչումից: Գերակույն ռադան որոշումն ընդունել է 281 կողմ ձայներով:

Ուկրաինայի սահմանադրության համաձայն, պաշտպանվում է օրենքով և պահպանվում է ցմահ, եթե երկրի ղեկավարը պաշտոնանկ չի արվել իմպիչմենտի միջոցով: Յանուկովիչի նկատմամբ իմպիչմենտի գործընթաց չի հարուցվել:

Իր որոշումով Ռադան հաստատել է, որ Յանուկովիչը ինքնահեռացվել է սահմանադրական լիազորություններն իրականացնելուց և և «չի կատարում իր պարտականությունները»:

Փաստաթղթում մի կողմից նշվում է, որ «Յանուկովիչը ուզուրպացրել է իշխանությունը և հասցրել Ուկրաինայի ազգային անվտանգության խաթարմանը», մյուս կողմից էլ արձանագրվում է, որ Յանուկովիչը հակասահմանադրական ճանապարհով ինքնահեռացվել է Ուկրաինայի նախագահի լիազորությունները կատարելուց, ինչը սպառնացել է երկրի կառավարելիությանը, Ուկրաինայի տարածքային ամբողջականությանը և ինքնիշխանությանը, ինչպես նաև հանգեցրել է քաղաքացիների իրավունքների և ազատությունների զանգվածային խախտումներին»: Այդ ամենը հաշվի առնելով՝ Ռադան անհրաժեշտ է համարում զրկել Վիկտոր Յանուկովիչին Ուկրաինայի նախագահի կոչումից:

Դիտվել է 19 անգամ
 


Այս թեմայով