Ուկրաինայի նախագահի նստավայրի մոտ շարունակվում են գրոհի փորձերը

165388Կիեւում ակտիվիստները գրոհում են Բանկովայի փողոցի շրջափակումը: «Բերկուտի» ավտոբուսներից շրջափակումը ճեղքում են բուլդոզերով: Ադմինիստրատորների պալատ անհայտ անձինք նետում են ծխանռնակներ: Այդ մասին հաղորդում են Հասատարական ՏՎ-ի ուղիղ եթերում: Անհայտ անձինք անցել են գրոհի: Թե կոնկրետ ովքեր են, պարզ չէ՝ կամ սադրիչներ, կամ Եվրամայդանի ակտիվիստներ, հաղորդում է ՈՒՆԻԱՆ-ը:

«Նախագահի նստավայրի մոտ 40 սադրիչներ են, ովքեր հատուկ նետում են քարեր ու պայթուցիկ փաթեթներ: Պորոշենկոյին քիչ էր մնում թե մեջտեղից  պատռեին»,- «Ինտերֆաքս-Ուկրաինային» հայտնել է ազգային պատգամավոր Ալեքսանդր Կուժելը:

Ցերեկը Ուկրաինայի նախագահի նստավայրի մոտ ցուցարաների հետ բախումների ժամանակ ոստիկանության հինգ աշխատակից է տուժել, հաղորդում է ՆԳՆ մամուլի ծառայութունը Facebook-յան էջում, հաղորդում է «Սեվոդնյա»-ն:

Ամբոխից նետում են պայթուցիկ փաթեթներ, որին ի պատասխան ոստիկանները նետում են գազի նռնակներ ու ծխանռնակներ: Որոշ մարդիկ վատ են զգում գազից, ունեն սրտխառնոց, աչքերն արցնքակալում են:

Նախագահի նստավայրի մոտ առայժմ պայթյուններ տեղի ունենում: Ցուցարարները բերել են մեծ սալաքարեր: Նրանք նետում են դրանք ոստիկանների վրա: Շատերի դեմքերը վնասվել են:

Դիտվել է 102 անգամ
 


Այս թեմայով